|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը:
«Որպես վարչապետ` պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- ասել է նա:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերություններին: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջև կբացի նաև Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները:
Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը և վարչապետին ներկայացրել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:
Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները: