Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 2-ին` երեկոյան ժամերին, հունիսի 3-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում հնարավոր են ինտենսիվ և տևական անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:
Հունիսի 3-ին` ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-7-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կնվազի 5-7 աստիճանով, հունիսի 5-7-ին նույնքան կբարձրանա:
Երևանում հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-7-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: