Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուշադրություն
Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:
Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում` ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր են ափամերձ տարածքների ողողումներ:
Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ. 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը ևս 2 աստիճանով: