|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԵՊՀ-ի մարզադահլիճում կայացավ Հայաստանի գավաթի 2014թ. խաղարկության եզրափակիչը, որում մրցեցին «Ինժեներ»-ը եւ «Յունիոն»-ը:
Ընթացավ բավական լարված եւ հետաքրքիր մրցավեճ, որում թիմերը ցուցադրեցին գեղեցիկ խաղ: Ի վերջո, 78:73 հաշվով հաջողության հասավ «Յունիոն»-ը, որի կազմում հանդես եկան Ռուսաստանում բնակվող հայ բասկետբոլիստներ: «Ինժեներ»-ն էլ իր կազմում ուներ սփյուռքահայ բասկետբոլիստներ:
Հաղթող թիմին Հայաստանի գավաթը հանձնեց ՀԲՖ-ի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, ով մրցող թիմերին շնորհակալություն հայտնեց գեղեցիկ խաղ ցուցադրելու համար:
ՀԲՖ պաշտոնական կայք