|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Պատվավոր գավաթը խաղարկեցին «Փյունիկ»-ն ու «Գանձասար»-ը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Կամո Հովհաննիսյանը բացեց հաշիվը: 59-րդ րոպեին Սարգիս Բալոյանը կրկնապատկեց փյունիկցիների առավելությունը, որից 2 րոպե անց Նարեկ Բեգլարյանը հաշիվը դարձրեց 2:1: Մնացած ժամանակահատվածում կապանցիները փորձեցին փրկել խաղը, սակայն` ապարդյուն: «Փյունիկ»-ը հաղթեց 2:1 հաշվով և իր պատմության ընթացքում 7-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:
Լուսանկարը՝ ffa.am-ից