|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում, հաջորդաբար, խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն են:
Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրորդ:
Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը: