կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 18:44
Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիսի 30-31-ը հանրապետության առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավ-արևելյան է՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

 

Երևանում մայիսի 30-31-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-3-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: