Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը չէր կարող անտեսել Արցախյան պատերազմում հակամարտող կողմերի միջեւ կնքված հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակի առիթն ու Երեւանում ԼՂ հակամարտության կարգավորման մասին չխոսել, մտքեր չփոխանակել իր հայ գործընկերների հետ. լրագրողներին այսօր ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Դեսպանը նշեց, որ մտքերի փոխանակման արդյունքում էլ արտահատվեց նաեւ այն միտքը, որ 20-ամյա հրադադարը, այդուհանդերձ, հնարավորություն չի տվել, որ պատերազմն իսպառ վերանա: Դեսպանի խոսքերով' Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ 20-ամյա հրադադարը հնարավորություն է, որպեսզի հետադարձ հայացք գցենք անցած 20 տարիների վրա, բայց նաեւ հնարավորություն է ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր տեսլականներ ու հեռանկարներ որոնելու փորձ անելու համար:
«Դրա համար էլ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կարեւորեց փոխվստահության մթնոլորտ հաստատելու անհրաժեշտությունը: Բնականաբար, նա պատրաստակամություն հայտնեց ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները' այս տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում եւ անվտանգություն վերահաստատելու համար: Նախագահը նաեւ իր տրամադրվածությունը հայտնեց օգտագործել ցանկացած հնարավոր միջոց, որի արդյունքում հնարավոր կլինի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առաջխաղացում գրանցել»,- պարզաբանեց ֆրանսիացի դիվանագետը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի այցի նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած համատեղ հայտարարությանը, ապա դեսպանը նշեց, որ այդ հայտարարությունը լիովին համընկնում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի նախագահի որդեգրած քաղաքականության ընդհանուր տրամաբանությանը: