Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
zham.am-ը գրում է․
Շատերը նկատեցին, որ ապրիլի 6-ի Միշելի հայտարարության մեջ չկային ոչ միայն Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին որևէ դրույթ, այլև խոսք չհնչեց նաև Մինսկի խմբի հետագա գործնեության մասին: Ստացվեց այնպես, որ Բրյուսելում արձանագրվեցին այն կետերը, որոնք ներկայացված Էին բացառապես Ադրբեջանի կողմից: Միակ կետը, որից փորձում է այսօր կառչել Փաշինյանը, դա այն դրույթներն են, թե բացի վերը նշած ադրբեջանական օրակարգում ընդգրկված դրույթներից, կարող են քննարկվել նաև այլ հարցեր:
Հենց այդ «այլ հարցերի» դրույթից էլ փորձելու են կառչել Փաշինյանի թիմակիցները, որպեսզի հայ հանրության առջև կոծկեն իրենց լիակատար տապալումը Արցախի հարցի վերաբերյալ:
Բրյուսելի այդ «բացը» երեկ փորձեց լրացնել Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ակայն այստեղ էլ հայկական կողմին սպասվում էր հիասթափություն:
Լավրովը, գրեթե բառացիորեն հայտարարեց, որ Մինսկի խմբի գործնեությունը դադարել է գոյություն ունենալ, մեղադրելով դրա մեջ ամերիկացիներին և ֆրանսիացիներին: Մինչդեռ Միրզոյանը փորձեց հակադարձել Ռուսաստանի ԱԳ նախարարին, նշելով, թե իբրև ինքը ունի ազդակներ այն մասին, որ այդ կառույցի գործնեությունը դեռ իր մահկանացուն չի կնքել:
Սա կոչվում է «փրփուրներից կախվելու» քաղաքականություն: Քանզի հայկական կողմը Մինսկի խմբին այլընտրանք չի տեսնում: Իսկ վերջինս փաստացի այլևս գոյություն չունի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ամերիկացիներն ու եվրոպացիները արդեն բացահայտ նշում են, որ Պուտինը կանգնելու է Գաագայի դատարանի առջև, իսկ ռուսները, ԱՄՆ-ում դեսպան Անտոնովի շուրթերով հայտարարում է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը անհավանական չէ, քանզի մեծ է, որ Ուկրաինայում բախվեն իրար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:
Մինչդեռ միայն Մինսկի խմբի կողմից էր նախկինում առաջարկել առաջարկություններ, որտեղ հստակորեն միշտ ամրագրված էին Արցախի ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:
Այդ նույն խմբի կողմից ժամանակին առաջարկվեցին հանրահայտ մադրիդյան սկզբունքները, որը 15 տարի ծախրանքի էր ենթարկում Փաշինյանն և նրա թիմակիցները:
Այսօր Փաշինյանը կերազեր, որ մադրիդյան սկզբունքների գոնե 50 տոկոսն առաջարկվեր իրեն: Բայց ավաղ այսօր նա և իր ընկերները, որոնք ցանկացած բանակցային գործընթացը սկսել են իրենց «զրոյական կետից», հայտնվել են Հայաստանի ու Արցախի անկման իրական զրոյական կետում, որից դուրս գալը շատ դժվար կլինի, իսկ Փաշինյանի և իր թիմի համար կլինի առավել ևս անհնարին:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան