կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 14:06
Քաղաքական

ՀՀ փոխարտգործանախարարը պարզաբանեց Մադրիդյան սկզբունքների էությունը

ՀՀ փոխարտգործանախարարը պարզաբանեց Մադրիդյան սկզբունքների էությունը

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` առանց Արցախի ու այն Հայաստանին կապող միջանցքի, եւ ազգերի ինքնորոշում` միայն Արցախի տարածքում…

 

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, երբեք տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին»,- այսօր լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե չարժե՞, արդյոք, ինքնորոշման իրավունքը գերադասել մնացած սկզբունքներից, փոխարտգործնախարարը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ սկզբունքները, որ առաջարկված են, ըստ համանախագահների, հավասարազոր են եւ պետք է միասնական կիրառվեն:

 

«Եթե կարճ ձեւակերպենք` ո՞րն է Մադրիդյան սկզբունքների էությունը: Այն, ինչ գաղտանազերծվել է համանախագահողների կողմից, շատ հստակ ցույց է տալիս` այո', Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց առանց Արցախի եւ Արցախը Հայաստանի հետ միավորող միջանցքի: Մյուս կողմից ` այո', ինքնորոշում, բայց Արցախի տարածքով»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

 

Ըստ նրա` Մադրիդյան սկզբունքները չեն պարունակում այն, ինչ փորձում է ներկայացնել Ադրբեջանը, թե իբր տարածքային ամբողջականությունը կարող է հակադրվել ինքնորոշման իրավունքին: