|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցել է առանց լուրջ խախտումների: Այդ մասին հայտնում է УНИАН-ը` վկայակոչելով երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոյին:
Նրա խոսքերով` չեն արձանագրվել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Պետրենկոն նշել է, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն կարող է ձայնեի հաշվարկ սկսել:
Նշենք, որ ազգային exit poll-ի տվյալների համաձայն` նախագահական ընտրություններում հաղթում է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 55%-ից ավելին: