Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից այսօր հաստատված նախագծով որոշվեց, որ Երեւանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող' քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հաշվարկման նպատակով 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պետք է հատկացվի 27 միլիոն 500 հազար դրամ գումար:
Հաշվի առնելով հարցի հրատապությունը` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոստացավ նաեւ գնումների ընթացակարգով նախատեսված կարգից դուրս' բանակցային եղանակով, կազմակերպել այդ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հաշվարկումը: «Պարզապես ժամանակի խնդիրն արագ լուծելու համար»,- գնումների սահմանված ընթացակարգից դուրս գնում կազմակերպելը պարզաբանեց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցը վերաբերում է քննչական կոմիտեի շենքի վերանորոգմանը, որն, իրոք, հրատապ է, դրա համար մեկ օր ժամանակ տվեց ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների հետ աշխատելու եւ հրատապ հարցի կապակցությամբ եզրակացություններն արագ ներկայացնելու համար:
Բայց Հովիկ Աբրահամյանը նաեւ մտահոգություն հայտնեց քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման նախագծի ընդհանուր արժեքի չափի կապակցությամբ. «Գումարի չափը, պարո'ն Սարգսյան... Ես ինչ-որ տեղ նաեւ մտահոգված եմ' գումարը ոնց որ ավելի շատ է' շուրջ 1 միլիոն 800 հազար դոլարն ընդհանուր նախագծի արժեքն էր, չէ՞»,- դիմելով քաղաքաշինության նախարարին` հետաքրքրվեց նա:
Նարեկ Սարգսյանը հաստատեց վարչապետի նշած թիվը, ասաց, թե պահանջվող գումարը նախագծի ընդհանուր արժեքի 2.5 տոկոսն է, սակայն նշեց, թե, բանակցային եղանակով գնումներ կազմակերպելով, իրականում թիվը պակասելու է: