Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես եկավ հերթական հայտարարությամբ: Այս անգամ խոսքը վերաբերում էր Դատական դեպարտամենտին, եւ որ դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում:
Չուշացավ դեպարտամենտի արձագանքը: Դրանից հետո օմբուդսմենը կրկին հայտարարությամբ հանդես եկավ:
Եվ ահա, ի պատասխան ՄԻՊ-ի աշխատակազմի երկրորդ հայտարարությանը, դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն այսպես է արձագանքել. «Ինչպես գիտեք սովորաբար չեմ անդրադառնում անլուրջ մեկնաբանություններին: Այս դեպքում բացառություն կանեմ. մեկ անգամ էլ արժե մեջբերել երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հանճարեղ միտքը, որը, կարծում եմ, չի կորցրել իր ակտուալությունը նաև մեր ժամանակների համար։ «Մեր երկրի ամենամեծ չարիքը դա մարտնչող դիլետանտիզմն է և գործունեություն իրականացնելու իմիտացիան»»: