կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 18:46
Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիսի 21-ին՝ ժամանակ առ ժամանակ, մայիսի 22-25-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

 

Երևանում մայիսի 21-ին՝ ժամանակ առ ժամանակ, մայիսի 22-24-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: