|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:
Նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։
Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական գիտելիքները։