|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 13-ին` ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել: Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է, ով 2013 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր` որպես անհայտ կորած: