|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ` կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ մեծ արտիստին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին` ժամը 12:00-14:00-ը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը Կոմիտասի անվան պանթեոնում:
Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է 2014 թ. ապրիլի 24-ին կյանքի 86-րդ տարում: