|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Օպերայի և բալետի պետական թատրոնում մեկնարկել է «Դիմակահանդես» ներկայացումը:Մինչ այդ թատրոնի դերասանական կազմը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտի Օրբելյանի: Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմը պատրաստվում է նամակով դիմել կառավարությանը:
Նշենք, որ աշխատանքից ազատված Կոնստանտին Օրբելյանը կարծում է, որ կա կանխակալ վերաբերմունք իր հանդեպ, քանի որ արդեն 9 ամիս է, փորձ է արվում հեռացնել իրեն այդ պաշտոնից: Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ Կոնստանտին Օրբելյանը տնօրեն է նշանակվել օրենքի խախտումներով: Ըստ Ղարիբյանի, թատրոնի նոր տնօրենի մասին հանրությունը կտեղեկանա ապրիլի 1-ին: