|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Բաքվի գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում:
Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաեւ` անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։ Պատվերները բազմազան են, հաճախորդները՝ տարբեր։ Իսկ հետագայում կարո՞ղ է ՔՊ-ի հետ քաղաքական-կուսակցական գործընկերություն ծագել։
«Այս պահին հստակ ծրագրեր չունենք, բայց զարգացումը մշտական գործընթաց է, եւ ապագան բաց է նոր հնարավորությունների համար»։