|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայում ամուսնության հեռուստածրագրի մասնակցած 62-ամյա Սեֆեր Բեյը այնպիսի հայտարարություններ է արել, որ ոչ միայն հաղորդավարը, այլ նաև հանդիսատեսը ապշել են:
Ըստ Hurriyet-ի՝ երրորդ անգամ ամուսնանալու նպատակով այդ ծրագրին մասնակցած թուրքը հայտնել է, թե առաջին կնոջը, ով եղել է իր հարազատ հորեղբոր դուստրը, սպանել է խանդի պատճառով և 14 տարի բանտարկվել, ապա համաներումով ազատ արձակվել:
Առաջին լուրը հանդիսատեսի կողմից դեռ «չմարսված»՝ նա երկրորդ հայտարարությունն է արել` ասելով, որ երկրորդ անգամ հարաբերության մեջ է մտել ամուսնացած կնոջ հետ, որին ևս սպանել է` պնդելով, որ կինն ինքն է առաջինը իր դեմ սպանության փորձ արել:
Երբ թուրք տղամարդն այդ դեպքերը համարել է «ճակատագիր», հաղորդավարը նրան դուրս է հրավիրել տաղավարից: