կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 11:27
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 63-ամյա կին է, իսկ ամենատարեցը՝ 96-ամյա կին

Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 63-ամյա կին է, իսկ ամենատարեցը՝ 96-ամյա կին

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք եւ 181 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) եւ 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է: