|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ведомости-ին հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ԶԼՄ-ների մի քանի հարյուր աշխատակիցների պետական մեդալներով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել՝ «Ղրիմում իրադարձությունների լուսաբանման հարցում բարձր պրոֆեսիոնալության և օբյեկտիվության համար»:
Պարբերականի տվյալներով՝ հրամանագիրը ստորագրվել է դեռևս ապրիլի 22-ին, սակայն այն մինչ այժմ նախագահի պաշտոնական կայքում չի տեղադրվել։ Այդ մասին թերթին պատմել է փաստաթուղթը տեսած աղբյուրը: Նրա խոսքերով՝ պարգևատրվել է 300-ից ավելի մարդ, այդ թվում` 90 թղթակից: Աղբյուրը նշում է, որ պարգևատրումների մասշտաբն աննախադեպ է:
Պարգևատրվածներից մոտ 100-ը ներկայացնում են Համառուսաստանյան պետական հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերությունը, 60-ից ավելին՝ ОРТ-ն, մի քանի տասնյակը՝ НТВ, Russia Today-ը և Life News հոլդինգը: Дождь հեռուստաալիքի և Эхо Москвы ռադիոկայանի աշխատակիցներ ցանկում չկան: