|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ռուսաստանի վարած քաղաքականությունը ստիպում է ՆԱՏՕ-ին դիտարկել Մոսկվային ոչ թե որպես գործընկեր, այլ՝ հակառակորդ։ Նման հայտարարություն է արել Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն. հայտնում է РИА Новости-ն:
«Ակնհայտ է, որ ռուսները ՆԱՏՕ-ին հայտարարել են իրենց հակառակորդ, հետևաբար` մենք պետք է սկսենք դիտարկել Ռուսաստանին ոչ թե որպես գործընկեր, այլ՝ հակառակորդ»,- ասել է Վերշբոուն Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ-ի քաղաքականությունն արմատապես ազդել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։