Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Ռուսաստանը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ կպահանջի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «Известия»-ին տված հարցազրույցում։
«Եթե խոսենք Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ապա, իհարկե, դա արտաքին ուրվագիծ կունենա։ Մենք պահանջելու ենք, որ այս համաձայնագիրը ներառի անվտանգության երկաթյա երաշխիքներ։ Որովհետև միայն դրանց ձևավորմամբ հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության Ուկրաինայում և ընդհանուր առմամբ ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը»,- նշել է Գրուշկոն։
Դիվանագետի խոսքով՝ այդ պայմաններից մեկը պետք է լինի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների՝ նրան կազմակերպության անդամների շարք ընդունելուց հրաժարվելը։ Նա նաև հիշեցրել է, որ 2021 թվականին Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկ է ներկայացրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որը չի ընդունվել։
Հիշեցնենք՝ վաղը հեռախոսազրույց է կայանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: