կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 03:33
Սպորտ

Կամային հաղթանակ դերբիում

Կամային հաղթանակ դերբիում
Մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում Մադրիդի Ռեալը հաղթել է Ատլետիկոյին: Արքայական ակումբի համար խաղն ամենաբարենպաստ ձևով չսկսեց: Արդեն 6-րդ րոպեին Ֆոռլանը խփեց հանդիպման առաջին գոլը, սակայն մադրիդցիները պատվով դուրս եկան ստեղծված իրավիճակից` 3 գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը: Գոլերը խփեցին` Սերխիո Ռամոս` 13΄, Կրիշտիանո Ռոնալդու 61΄, Օզիլ` 89΄- Դիեգո Ֆոռլան` 6 ΄: Կիսաեզրափակչի ուղեգրի վերջնական ճակատագիրը պարզ կդարձնի Վինսենտե Կալդերոնում կայանալիք պատասխան հանդիպումը: