Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Բանանց»-ը հյուընկալվելիս կամային հաղթանակ տոնեց «Փյունիկ»-ի նկատմամբ: Արդեն 7-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանը առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լաերսիոն տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին Զավեն Բադոյանը հաղթանակ պարգևեց իր թիմին:
Մյուս խաղում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար Կապան»-ի դարպասը: 21-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը բացեց հաշիվը, իսկ 1 րոպե անց աչքի ընկավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մյուսը` բրազիլացի Հեբեր Արաուխոն: 70-րդ րոպեին Արաուխոն դուբլ ձևակերպեց` խփելով առաջնությունում իր 12-րդ գոլը:
Այս խաղերից հետո «Ալաշկերտ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը արդեն 35 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Փյունիկ»-ն ունի 30 միավոր:
«Բանանց»-ը 17 միավորով 6-րդն է, իսկ «Գանձասար Կապան»-ը 22 միավորով` 5-րդը: