|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀԿ ԳՄ այսօր կայացած նիստից հետո Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք լինելո ՞ւ է կոալիցիոն կառավարություն և շարունակվո ՞ւմ են արդյոք քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները` կապված նոր կառավարության կազմի հետ, ասել է. «Մինչև մայիսի երեքը ՀՀԿ-ն միայնակ, ժողովրդի հետ կկազմավորի նոր կառավարություն»: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստին չի մասնակցել կուսակցության փոխնախագահներից մեկը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իսկ նիստը սովորականից ավելի երկար է տևել, քանի որ հանրապետականները շնորհավորել են իրենց կուսակից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրը: