կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 22:07
Աշխարհ

Յանուկովիչը վերադառնում է, բայց ո՞ւր

Յանուկովիչը վերադառնում է, բայց ո՞ւր

Regnum գործակալությունը, հղում անելով Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատանը, հայտնում է, որ ապրիլի 20-ին, Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այժմ գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, կվերադառնա Ուկրաինա, ավելի կոնկրետ` Դոնեցկ: Ընդ որում` փաստ չէ` ապագայում Դոնեցկը կշարունակի՞ մնալ Ուկրաինայի կազմում:

 

Այս կապակցությամբ Կիևում լեհական դեսպանատան աղբյուրը հայտարարել է. «Այս կիրակի Յանուկովիչին Դոնեցկ կվերադարձնեն։ Ըստ իմ տվյալների` Կրեմլը դեռ չի կողմնորոշվել Դոնբասի հասարակական֊-քաղաքական հարցում։ Դիտարկվում է 2 տարբերակ` այն կարող է լինել ինչպես Դոնեցկի անկախ հանրապետություն, այնպես էլ, Ղրիմի օրինակով, Ռուսաստանի Դաշնության կազմում դաշնային շրջան»: Այնպես որ` Յանուկովիչը վերադառնում է, բայց ո՞ւր...