Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայի հավատարիմ դաշնակիցը չի լինի, որքան էլ Պուտինը իջեցնի գազի գինը. կարծիք է հայտնել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:
«Ուկրաինան նման է աղջկա, ով սիրում է մեկին (ԵՄ), սակայն գնում է ուրիշի մոտ (Մաքսային միություն): Գնում է հաշվարկով: Պուտինը խոստացել է վճարել և շատ վճարել: Միայն Ուկրաինայի համար գազի գնի իջեցումը Ռուսաստանին տարեկան 10 միլիարդի վնաս կբերի:
Սակայն ամեն ինչ ապարդյուն է. սերը չի կարելի գնել: Ուկրաինան, վաղ, թե ուշ, կգնա Եվրոպա, իսկ Ռոսւաստանը միայն տուժողի դերում կլինի: Յանուկովիչը հայտնի «քաշող» է , դա հայտնի է ողջ աշխարհին: 2015-ի ընտրություններից առաջ նա կհայտարարի եվրաինտեգրման մասին և գրողի ծոցը կուղարկի միամիտ Պուտինին»,- ասել է Նեմցովը: