|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին:
Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ: Այնուհետև Վեհափառ հայրապետը և Իրաքի դեսպանը խոսեցին Իրաքի հայ համայնքային ու թեմական կյանքի մասին, մասնավոր անդրադարձ կատարվեց միջկրոնական երկխոսության կարևորությանը:
Իր հերթին, ՀՀ-ում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Կալետը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, Նորին սրբությանը ներկայացրեց Իրաքի և Հայաստանի միջև առկա կապերի զորացմանն ուղղված քայլերը` կարևորելով երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: