Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրեց արագաչափերի մասին` ասելով, որ ոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնելու, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը բացարձակապես չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը: Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊն-երն ավելանում են` արագաչափերի տեղադրմանը զուգահեռ:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ներկայացնելով տվյալներ, որոնք վկայում են, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու վնասվածքներ ստացածների թիվը նվազել է:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կա՞ հետազոտություն, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, կլիներ ավելի վատ»: Հետո պատգամավորը նշեց, որ արագաչափերը տեղադրող ընկերությունը կապվում է նախագահի եղբոր անվան հետ, հետևաբար` քաղաքացիները վճարում են նախագահի ընտանիքին:
Պատգամավորի այդ հայտարարությունը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին, նա բղավեց. «Ա\'յ համբալ, դիշովկա\', նորմալ արտահայտվի նախագահի մասին»: Նաև թունդ հայհոյանք տվեց:
Փաշինյանի ու Առաքել Մովսիսյանի միջև սկսվեց թեժ լեզվակռիվ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին հաջողվեց հարթել վեճը: