կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 13:45
Քաղաքական

Փորձում են օրակարգից շեղել գերիների թեման, բայց դա իրենց չի հաջողվելու․ Արծվիկ Մինասյան

Փորձում են օրակարգից շեղել գերիների թեման, բայց դա իրենց չի հաջողվելու․ լրագրողների հետ զրույցում  նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պատահական չէ, որ գերիների ու անհետ կորածների հարազատները վրդովվել են ու պահանջներ են առաջադրել։ Առաջարկել ենք  հրավիրել  արտահերթ լսումներ՝ պատգամավորների, հարազատների մասնակցությամբ  ու կառավարության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Էլինար Վարդանյանը զրուցել  է գերիների և անհետ կորածների հարազատների հետ,  նրանք պահանջներ են առաջադրել, ընդ որում՝ ասելով, որ եթե  խորհրդարանական  մեծամասնությունը  չգնա  իրենց մասնակցությամբ  քննարկում կազմակերպելու առաջարկին, ծայրահեղ քայլեր են իրականացնելու, այդ թվում՝  ճանապարհներ  փակելու գործողություններ իրականացնելով»,- ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ ի վերջո, պետք է պատասխան տրվի, թե  ի՞նչ քայլեր են արվում՝ մեր հայրենկիցների վերադարձն իրականացնելու համար։

«Իշխանությունների արձագանքը եթե չլինի, նշանակում է՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ  այս իշխանությունը կապ չունի  մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների հետ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։