կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-30 18:06
Սպորտ

Ռուսաստանի առաջնություն. 23-րդ տուր

Ռուսաստանի առաջնություն. 23-րդ տուր

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվեց «Լոկոմոտիվ»-ին: Թիմերը խաղաղ դաշինք կնքեցին այս խաղում: Գրանցվեց գոլազուրկ արդյունք:

 

 «Լոկոմոտիվ»-ը 48 միավորով առաջինն է, և շարունակում է պահպանել 7 միավորի առավելությունը «Սպարտակ»-ի նկատմամբ: Վերջիններս եզրափակում են եռյակը և 2-րդ տեղում ընթացող «Զենիթ»-ից ետ են մնում 6 միավորով:

 

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկան խաղադաշտ: Մովսիսյանը փոխարինվեց 83-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը մասնակցեց ողջ հանդիպմանը: