կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-29 10:53
Հասարակություն

Կարեն Ավագյանի հորեղբորորդուն պաշտոն կտան

Կարեն Ավագյանի հորեղբորորդուն պաշտոն կտան

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»–ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից։

 

Թերթի տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաև ապագա տնօրենի անունը։ Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է՝ Արմեն Ավագյանը։

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռևս 2012թ. հոկտեմբերի 12-ին գրել էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ջանում է իր հարազատին տուն-ինտերնատի տնօրեն «կարգել»։ Իսկ ո՞վ է Ավագյանի «կադրը»։ Արմեն Ավագյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր և գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր արել։

 

Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլևս չի կրկնվելու։ Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաև «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։