կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 09:50
Քաղաքական

Սամվել Նիկոյանի որդուն նոր պաշտոն կտան. «Հրապարակ»

Սամվել Նիկոյանի որդուն նոր պաշտոն կտան. «Հրապարակ»

«Առաջիկա օրերին Աժ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նրա նախկին պաշտոնին կնշանակեն կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետ Էդգար Գևորգյանին:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լծվել է իր գերատեսչության համար կադրեր, ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին, սակայն, բացի աշխատակազմի ղեկավարից, այլ պաշտոնյաների հարցում դեռ չի կողմնորոշվել. խնդիրը ցածր աշխատավարձն է, որը չի ձգում «լավ կրթություն ստացած կադրերինթ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։