|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի կնոջը Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակի տնօրեն նշանակել: Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ Հ. Թովմասյանը մտադիր է այս գրասենյակում ամբողջությամբ նոր նշանակումներ կատարել: Նշվում է նաեւ, որ հիմնականում լինելու են հայրենի պատգամավորների հարազատները, որոնց Հ. Թովմասյանը խոստացել է «գործ» տալ:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից, սակայն վերջինս նշել է, որ ուշ ժամ է, եւ չի կարող ճշտել տեղեկությունը. «Երկրորդն էլ՝ Հրայր Թովմասյանը վաղը (այսօր-խմբ.) մեկնում է գործուղման Մոսկվա, հաջորդ շաբաթ կվերադառնա, կճշտեմ այդ տեղեկությունը:Ես չունեմ նման տեղեկություններ, կարող եմ ճշտել միայն հաջորդ շաբաթ»:
Իսկ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե արդյո՞ք Ձեր կնոջը նշանակելու են նոտարական գրասենյակի ղեկավար, ասել է՝ ոչ: