Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոնդոնում շարունակվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: 7-րդ տուրում Լևոն Արոնյանը յոթերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց, այս անգամ` ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Յոթերորդ տուրի արդյունքները. Յան Նեպոմնյաշչի – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Մագնուս Կարլսեն - Մայքլ Ադամս՝ 1:0, Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0:1, Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա, Ֆաբիանո Կարուանա – Ուեսլի Սո՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նեպոմնյաշչի, Կարուանա՝ 4.5-ական միավոր, 3-4. Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, 5-7. Արոնյան, Նակամուրա, Սո՝ 3.5-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական:
8-րդ տուրում միմյանց հետ կխաղան Ադամս – Արոնյան, Կարլսեն – Նեպոմնյաշչի, Նակամուրա – Կարուանա, Վաշյե-Լագրավ – Անանդ, Սո – Կարյակին զույգերը: