Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գառնու տաճարը սրբավայր է, արգելոցի տարածքում որեւէ սպասարկման օբյեկտներ չեն կառուցում, այլ բարեկարգում են. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը` խոսելով Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու` ՀՀ մշակույթի նախարարի որոշման մասին:
Ըստ նրա` ամեն ինչ պետք է արվի տաճարի սահմաններից դուրս, տաճարի մոտակայքում անգամ շարժական սրճարան /ինչպես հավաստիացնում են կառուցապատման ջատագովները/ չպետք է լինի:
«Առհասարակ, որոշում կայացնելիս էլ, ինչպես սահմանված է օրենքում, այն է` ցանկացած խնդիր, որը քաղաքաշինական ենթատեքստ ունի` ծավալատարածական ձեւ է /ամառայի՞ն է, թե՞ ձմեռային` կարեւոր չէ/, պետք է հանրային քննարկման դրվի: Իսկ իրենք նախագիծ են մշակել, որոշում կայացրել, որից հանրությունը տեղյակ էլ չի, դա արդեն օրենքի խախտում է: Վստահ եմ` եթե հարցը քննարկման դնեին, որեւէ մեկը չէր համաձայնելու դրա հետ»,- ասաց Քալաշյանը` հավելելով, որ նպատակը բիզնեսն է, շահը: