Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին` հարցնելով վարչապետին, թե ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյաների անուն կարող է տալ, որոնք կոռուպցիայի հետ կապ ունեն:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է տա կոռումպացված պաշտոնյաների անունները: «Դուք որևէ ողջամիտ հիմնավորում եք ներկայացրել պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին որևէ իրավապահ մարմնի, ու այդ մարմինները հետամուտ չե՞ն եղել այդ գործերի բացահայտմանը: Օդից կախված ձեր հայտարարությունները գուցե հիմնավորե՞ք: Հասկանում եմ` ունենք հանրության մի մաս, ում հաճելի են ձեր հայտարարությունները, բայց մեզ օգնեք հիմնավոր, այլ ոչ օդից կախված փաստերով, որ համապատասխան մարմինները հետամուտ լինեն ու բացահայտեն: Օդից կախված լուրերը փորձենք միասին բացահայտել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետն իր հայտարարագրերից մեկում գրել էր, որ մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլարի եկամուտ է ունեցել գյուղմթերքի վաճառքից, այնուհետև մեկ այլ հարցազրույցում` հերքել` ասելով, որ նման գումար չի կարող գոյանալ գյուղմթերքի վաճառքից:
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ առաջին անգամ հայտարարագրելու պահանջը դրվել է 2007-ին, և պաշտոնյաները ներկայացրել են ոչ թե այդ տարվա, այլ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքը: «Եթե նման բան կա գրված իմ հայտարարագրում , ուրեմն սխալ է: Իրոք, հնարավոր չէ, որ մեկ տարվա ընթացքում նման շահույթ լինի: Միասին կնայենք այդ թուղթը: Դա առաջին հայտարարագիրն էր, դա չի կարող մեկ տարվա շահույթը լինել: Եթե կա գրված նման բան, ուրեմն թյուրիմացություն է»,- ասաց վարչապետը: