Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում հայտնվել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի` ապրիլի 23-ի հանձնարարականը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
Ըստ այդ հանձնարարականի` նախարարությանը ենթակա կազմակերպությունների ղեկավարներին Աշոտյանը «տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի 2014թ. ապրիլի 15-ի թիվ 02/29.6/5453-14 գրությամբ ստացվել է «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի» հանձնարարականը՝ ի գիտություն ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ»:
Այս հանձնարարականով Աշոտյանն, ըստ էության, հիշեցնում եւ կոչ է անում կատարել ամսական պարտադիր վճարները: Այս ամբողջ պատմության մեջ թերեւս ամենաուշագրավն այն է, որ Աշոտյանի կնիքով եւ ստորագրությամբ փաստաթղթում նշված է, թե իբր ապրիլի 15-ի թիվ X գրությամբ ստացվել է «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի» հանձնարարականը:
Զավեշտալի է, երբ նման նախադասություն է գրվում: Ապրիլի 13-ին նշանակվել է նոր վարչապետ, հետեւաբար` ապրիլի 15-ին Տիգրան Սարգսյանը դադարել է վարչապետի պաշտոնակատար լինելուց, կար նոր վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան…
Գնացող ԿԳ նախարարն ուզում է աղմուկո՞վ հեռանալ, թե՞…