|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Երեւանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երեւան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով:
Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաեւ, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: