կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-23 13:37
Հասարակություն

Ամենն իրականացվել է պետության հովանու ներքո. Արմեն Մուրադյանը հակադարձում է վիրավոր զինծառայողների ծնողներին

Ամենն իրականացվել է պետության հովանու ներքո. Արմեն Մուրադյանը հակադարձում է վիրավոր զինծառայողների ծնողներին

Այսօր` կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների վիճակին: Նրա խոսքով` վերակենդանացման բաժանմունքում էին գտնվում 4 զինծառայող, որոնցից մեկին արդեն տեղափոխել են պալատ:

«Դեռևս 3 զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բոլորի մոտ ապաքինման դրական դինամիկա կա»,- ասաց նախարարը:

Զինծառայողներից մեկն էլ ներկա պահին բուժվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողների ծնողների դժգոհություններին, որ կառավարությունը պատշաճ չի աջակցում իրենց երեխաների բուժմանը, նախարարը նշեց. «Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունը աջակցություն չունենա, որովհետև առաջին գծից մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն` ամենն իրականացվել է պետության հովանու ներքո: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ բուժող բժշկական կենտրոնը վիրավոր զինծառայողին չի ներկայացրել բուժման ծախսերը` ներկայանալով որպես բարերար և ինքը հոգալով բուժման ծախսերը, դա շատ ողջունելի է: Համոզված եմ, որ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ այն ծախսերը, որոնք կառաջանան այդ տղաների մոտ: Իսկ պետական ծախսերի մասով համոզված կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները` բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակում իրականացնելու համար»: