|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները Վրաստանը հույս ունի ավարտել մարտի վերջին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Պանջիկիձեն ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո։
«Վրաստանն ու ԵՄ-ն պատրաստ են որքան հնարավոր է շուտ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Կողմերն ինտենսիվորեն բանակցում են անհրաժեշտ գործընթացների շուրջ։ Որոշվեց, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ համաձայնեցնել փաստաթղթի տեքստը, ենթադրաբար՝ մարտի վերջին»,- հայտարարել է նա։