|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի հիմնական դրույթները մոտ գրեթե պատրաստ են՝ չնայած Վաշինգտոնի հակասական դիրքորոշումներին և դիվանագիտական գործընթացը խափանելուն ուղղված ռազմական ագրեսիայի պարբերական գործողություններին: Այս մասին հայտնում է IRNA-ն։
Էսմայիլ Բաղային հերքել է համաձայնագրի վերաբերյալ լրատվամիջոցների շահարկումները և վերահաստատել Իրանի վճռական ու սկզբունքային դիրքորոշումը:
«Բուն տեքստը իր հիմնական մասերով գրեթե վերջնական տեսքի է բերվել: Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ տուրբուլենտություն և խափանումներ են առաջացրել այս գործընթացում»,— հայտարարել է Բաղային:
Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դիվանագիտական գործընթացին մասնակցել է բարի կամքով և լիակատար պատասխանատվությամբ, մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս փոխել են իրենց դիրքորոշումները, առաջ քաշել նոր անիրատեսական պահանջներ և նույնիսկ ռազմական հարձակումներ իրականացրել բանակցությունների ընթացքում: