կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 20:09
Քաղաքական

Պատրաստակամ ենք նախաստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. Շարմազանով

Պատրաստակամ ենք նախաստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում կադրային հարցեր չեն քննարկվել. նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Անդրադառնալով ապագա զինդատախազի հարցին` Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ-ն այն մարմինը չէ, որտեղ պետք է քննարկվեն ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցերը:

 

Պարզվում է՝ ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձ չի կատարվել նաեւ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցին: Շարմազանովը նշեց, որ նախագահը հնարավորություն ունեցել է Ստրասբուրգում բոլոր հարցերին պատասխանելու: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթը կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ ելույթ էր:

 

Ըստ ՀՀԿ մամլո խոսնակի` իրենք ռուս եւ եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները չեն դիտարկում որպես իրար հակասող, ավելին` դրանք փոխլրացնող գործընթացներ են:

 

«Մենք պատրաստակամ ենք նախաստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ առանց ԽՀԱԱԳ պայմանագրի: Ասոցացման համաձայնագրի մեխը քաղաքական բարեփոխումներն են»,- նշեց Շարմազանովը: