Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատական կարգադրիչների գործը գնալով հետաքրքիր ընթացք է ստանում: Շաբաթ օրը, ինչպես տեղեկացրել էինք, ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը: Կան այլ ձերբակալումներ եւս: Քրգործի հիմքը աշխատավարձերի յուրացումն է:
Տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների ստորաբաժանման պետերը կարգադրիչների են ընդունել աշխատանքի, ովքեր միայն գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել: Նրանց միայն աշխատանքային ստաժն է գրանցվել, եւ կոչումներ են ստացել, իսկ աշխատավարձերն ստացել են ուրիշները:
"Հրապարակ"-ին հաջողվել է պարզել, որ խոսքը գնում է 130-160 աշխատողի մասին, իսկ վնասը կազմում է ավելի քան 300 միլիոն դրամ: Գումարը վերջնական թիվ չէ, եւ չի բացառվում, որ լիարժեք քննության ընթացքում այդ թիվը մեծանա, քանի որ գործը միայն «մեռյալ հոգիների» աշխատավարձով չի սահմանափակվում: Դատական կարգադրիչները պարբերաբար դատական դպրոցում վերապատրաստվում են, եւ դրա համար որոշակի գումար է դուրս գրվում` սննդի եւ այլ հոդվածներով:
«Գրանցված չաշխատողները» նաեւ «պրեմիաներ» են ստացել: Այսինքն` յուրացումը կատարվել է բոլոր հնարավոր տեղերից եւ բոլոր հնարավոր ճանապարհներով: Ըստ թերթի` գործն ամբողջությամբ բացահայտելու «դաբրոն» արդեն տրված է: Ձեւավորվել է 9 հոգանոց քննչական խումբ, որը հանգամանալից քննություն է տքնում: Իրավապահները, ըստ թերթի, այս յուղոտ պատառի վրա դուրս են եկել, շատ պատահական: Մեկ այլ գործով գաղտնալսման ժամանակ պատահաբար լսել են երկու հոգու խոսակցություն, որի ժամանակ մեկը մյուսին հարցրել է, թե ինչու գործի չի գալիս, երկրորդն էլ պատասխանել է, թե ինչու գա, եթե իր փոխարեն աշխատավարձն ուրիշն է ստանում: Այսպես ընկել են հետքի վրա: Հարցաքննության են կանչվել մի քանի այդպիսի «չաշխատողներ», ովքեր էլ խոստովանել են եղելությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք "Հրապարակ"-ի այսօրվա համարում: