կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 17:32
Քաղաքական

Էդ դուք յան տվեք. Վարդան Այվազյանը բորբոքվեց

Էդ դուք յան տվեք. Վարդան Այվազյանը բորբոքվեց

«Սկսեմ իմ գործընկերոջ ասածից՝ յան տվեք, հա՞: Քաղաքական մեծամասնությանը ասում եք` յան տվեք: Էդ դուք յան տվեք: Ի՞նչն է ձեր անհանգստության պատճառը»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Դաշնակցության ներկայացրած առաջարկը՝ ստեղծել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով:

 

Վարդան Այվազյանի խոսքով՝ Դաշնակցության ձեռքում եղած փաստերը «Նաիրիտ»-ի վերաբերյալ ոչ մի տեղ չեն կորչելու: Նա պնդեց, որ տնտեսական հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել, որովհետև հանձնաժողովը որևէ բանով չի կարող օգնել իրավական գործընթացին, և եթե Դաշնակցությունն ունի փաստեր ու տիրապետում է անունների, ուրեմն պետք է դիմեն իրավապահ մարմիններին: Այվազյանը նշեց, որ իշխանություններն էլ են մտածում «Նաիրիտ»-ի ու դրա աշխատակիցների վիճակի մասին, պարզապես հիմա ժամանակը չէ, որ ստեղծվի հանձնաժողով, որովհետև, «Նաիրիտ»-ի հետ կապված, ներկայումս գործընթացներ են գնում, որոնց պետք չէ խանգարել: