կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 18:06
Քաղաքական

Երկրի նախագահը նշանակում ա, մենք էլ շնորհավորում ենք. Արագածոտնի մարզպետը բորբոքվեց

Երկրի նախագահը նշանակում ա, մենք էլ շնորհավորում ենք. Արագածոտնի մարզպետը բորբոքվեց
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին զայրացնում են լրագրողների` իրեն ուղղված քաղաքական հարցերը: Մինչև վերջ չլսելով նոր վարչապետի վերաբերյալ Yerkir.am-ի հարցը` Արագածոտնի մարզպետը զայրացավ. «Ինձ չզանգեք քաղաքական հարցերով, եթե մարդու հետ կապված հարց ըլնի կզանգեք, եղա՞վ: Մարզի խնդիրների, շինարարության, գյուղատնտեսության հետ կապված հարց ըլնի, կասեք: Մնացածը, ինձ տենց քաղաքական հարցեր չտաք, եղա՞վ: Ինչ որ կա, երկրի նախագահը նշանակում ա, մենք էլ շնորհավորում ենք: Միասին կաշխատենք, բայց ես մարզ եմ ներկայացնում, մարզի ղեկավար եմ, մարզի հետ կապված հարցերով ինձ դիմեք»: