կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 11:19
Հասարակություն

Վերահրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի աշխարհաբար թարգմանությունը

Վերահրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի աշխարհաբար թարգմանությունը

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի` Միսաք Ա. Մ. Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար թարգմանությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և Նարեկի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:

Սույն երկրորդ վերանայված հրատարակությունը նվիրված է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110-ամյակին:

Գիրքը հրատարակության են պատրաստել պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: