Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում զարմացնել:
Երկու օր առաջ Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե որքան խաղող է վերամշակվում, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն արձագանքում է (տե՛ս 2։40 րոպեից), որ անցած տարի վերամշակվել է 170,000 տոննա խաղող, որի 70 տոկոսը կամ 150,000 տոննան կոնյակի արտադրության համար:
Մաթեմատիկայից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած մարդ 170000-ի 70 տոկոսը հաշվելիս դժվար թե ստանա 150,000:
Սակայն հաջորդ աբսուրդն այն է, որ Խոջոյանը մեկ ամիս առաջ իր ասուլիսի ընթացքում (տե՛ս 9։50 րոպեից) 2023 թ. վերամշակված խաղողի ծավալին անդրադառնալիս նշել էր 160,000 տոննա թիվը:
Մնում է պարզել, թե ինչո՞ւ է 10,000 տոննայով ավելացել անցած տարվա մթերման ծավալը, և պաշտոնյան չիմացության հետևանքո՞վ, թե՞ մտածված է ներկայացնում անհասկանի տեղեկատվություն հանրությանը և կառավարության ղեկավարին